26/10/2016 12:15
Պաշտպանության նախարարը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-հունական համագործակցությունը պաշտպանական ոլորտում
Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստանը առաջին երկրներից է, ում հետ Հայաստանը սկսկել է միջազգային համագործակցությունը պաշտպանության և խաղաղապահության բնագավառում և այդ համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակի վրա: Տիկին դեսպանն իր հերթին տեղեկացրել է, որ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում և հունական կողմը պատրաստ է զարգացնել այն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: