26/10/2016 12:27
«Ուրալյան ավիաուղիները» գովազդում են հայկական Ծաղկաձոր հանգստի գոտին
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը ավելացնում է Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթի հաճախականությունը: Նոյեմբերի 7-ից նշված ուղղությամբ թռիչքները դառնալու են ամենօրյա:
Ավիաընկերության մամուլի ծառայությունից նշում են, որ լեռնային բարձունքների սիրահարներին Հայաստանում ձմեռը դուր կգա: Կարելի է այցելել Ծաղկաձոր հանգստի գոտի, որտեղ դահուկային շրջանը տևում է մինչև մարտի կեսեր: