26/10/2016 10:31
Պորոշենկոն և Բայդենը կարևորել են ԱՄՆ-ի մասնակցությունը Մինսկի համաձայնությունների գործընթացին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Բեռլինում «նորմանդական ձևաչափի» պետությունների ղեկավարների հանդիպման մասին, հայտնում է «Интерфакс»-ը:
«Հատկապես նշվել է Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանն աջակցելու հարցում ամերիկյան կողմի ակտիվ ներգրավման քաղաքականության շարունակման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման կարևորությունը»,- հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները նաև քննարկել են Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ԱՄՆ-ի կողմից դրանց աջակցության շարունակումը: