26/10/2016 10:56
ՌԴ ՊՆ-ում նշել են Հալեպում հումանիտար դադարի վերսկասման պայմանները
Ռուսաստանը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ պատրաստ է վերսկսել հումանիտար դադարները Հալեպում, եթե միջազգային կազմակերպությունները խաղաղ բնակիչների դուրսբերմանը պատրաստ լինելու երաշխիքներ տրամադրեն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարություն արել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյն ավելի վաղ ևս հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ պատրաստ է վերսկսել հումանիտար դադարները Հալեպում, եթե միջազգային կազմակերպություններից երաշխիքներ ստանա, որ նրանք պատրաստ են զինյալների կողմից վերահսկվող շրջաններից դուրս բերել հիվանդներին, վիրավորներին ու խաղաղ բնակիչներին: