26/10/2016 12:21
Ռուհանին մտադիր է մասնակցել 2017-ի Իրանի նախագահի ընտրություններին
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռուհանին մտադիր է մասնակցել 2017 թվականի նախագահի ընտրություններին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Fars գործակալությանը:
«Այո, ես հաստատում եմ, որ նախագահ Ռոհանին թեկնածու է լինելու նախագահի հաջորդ ընտրություններում»,- ասել է նախարարը գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ընտրական շտաբն աշխատանքը կսկսի 2017 թվականի հունվարին:
Նախարարը ճշտել Է, որ թեկնածուների գրանցումը տեղի է ունենալու հաջորդ տարվա ապրիլի 27-ից մինչև մայիսի 16-ը: Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են 2017 թվականի մայիսի 19-ին: