26/10/2016 12:40
Նիկոլը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի. Սամվել Ալեքսանյանը հերքում է «Ձկնկուլի» հետ ունեցած կապի մասին լուրերը
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի օր բացակայությունից հետո այսօր Ազգային ժողով էր եկել: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կապի ունի նա «Ձկնկուլ» մականվամբ անձի հետ:
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ի՞նչ մեղադրանքներ, խի՞ պետքա ինձ հետ կապվի որ: Նիկոլը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»:
Սամվել Ալեքսանյանն ընդգծեց, որ այս ամենը կապ չունի իրականաության հետ և իր «գլխին սարքում» են: Նա նաև պնդեց, որ Արմեն Իսրայելյան անունով գործընկեր չի ունեցել:
Երեկ ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Արմեն Իսրայելյանի սպանության մեջ անուղղակի մեղադրեց Սամվել Ալեքսանյանին: