26/10/2016 17:09
Վիգեն Սարգսյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստանը առաջին երկրներից է, ում հետ Հայաստանը սկսկել է միջազգային համագործակցությունը պաշտպանության և խաղաղապահության բնագավառում, և այդ համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակի վրա:
Տիկին դեսպանն իր հերթին տեղեկացրել է, որ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում և հունական կողմը պատրաստ է զարգացնել այն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: