26/10/2016 11:20
Թրամփը կոչ է անում հետաքննություն սկսել Օբամայի նկատմամբ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հարցազրույցի ժամանակ առաջարկել է հետաքննություն սկսել գործող նախագահ Բարաք Օբամայի դեմ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնավոր նամակագրության գործով, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ահա թե ինչու է նա (Օբաման) այդպես հանդես գալիս Քլինթոնի օգտին։ Նա չի ցանկանում ներքաշվել։ Նա ամեն ինչ իմացել է այն մասին, որ Քլինթոնը կիրառել է մասնավոր փոստային սերվեր։ Այդ իսկ պատճառով նրա դեմ պետք է հետաքննություն սկսել»,-ասել է նա։
Գործակալությունը նշում է, որ Սպիտակ տւնը դեռևս չի մեկնաբանել միլիարդատիրոջ խոսքերը։