26/10/2016 20:21
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 3 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերն էլ բացահայտվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Բացահայտվել է խարդախության՝ 5, յուրացման կամ վատնման՝ 3, թմրանյութի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2 և խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: