26/10/2016 20:05
Աժ խմբակցությունները համատեղ հայտարարությամբ դիմեցին ՄԱԿ-ին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դահլիճում խորհրդարանի 5 խմբակցությաններ ստորագրեցին համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ նրանք դիմում են ՄԱԿ-ին, որպեսզի նրանց աջակցություն ցուցաբերվի ԵՄ-ից ստացած 2 միլիոն եվրո գումարով ձեռքբերվելիք տեսանկարահանման սարքերի գործարկման հարցում:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ դիմելով ՄԱԿ-ին՝ իրենց ակնկալում են ավելի արդյուանվետ դարձնել վերը նշված գործառույթները և ցանկանում են վստահություն ներշնչել գործընթացին:
Համաձայն նամակի՝ ՄԱԿ-ն իրականացնելու է ընտրության օրն ընտրատարածքում կատարվելիք իրադարձություների նկարահանումն ու ուղիղ եթերի ապահովումը: