26/10/2016 15:47
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է. ճանապարհները բաց են
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: