26/10/2016 12:03
Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում ժամը 11:30-ի դրությամբ տեղում է թույլ ձյուն:
Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: