26/10/2016 11:54
Ղրղզստանի խորհրդարանում հայտարարել են կոալիցիոն մեծամասնությունը ցրելու մասին
Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Չինիբայ Թուրսունբեկովը պալատին տեղեկացրել է կոալիցիոն մեծամասնությունը ցրելու մասին, հայտնում է РИАНовости-ն:
Երկուշաբթի նախագահի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր խորհրդարանական մեծամասնության կազմից դուրս գալու մասին: Այս մասին լրագրողներին ասել էր խմբակցության ղեկավար Իսա Օմուրկուլովը:
«Մեծամասնության կոալիցիան դադարեցնում է գոյությունը, ավելի վաղ ստորագրված կոալիցիոն համաձայնագիրը կորցնում է ուժը»,- հայտարարել է Թուրսունբեկովը:
Այդ պահից կոալիցիան պաշտոնապես համարվում է ցրված: Սա նշանակում է, որ նախարարների կաբինետը պետք է հրաժարական տա: Օրենսդրության համաձայն՝ նախարարները կշարունակեն աշխատել՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ մինչև նոր կաբինետի ձևավորումը:
Եռօրյա ժամկետում նախագահը պետք է նոր կոալիցիա ձևավորելու մանդատ հանձնի խորհրդարանի կուսակցություններից մեկին, որտեղ ներկայում վեց քաղաքական ուժ կա: