26/10/2016 10:39
Խաղաղ օվկիանոսում ձկնորսական նավ է այրվում
Թայվանական Chin Chun ձկնորսական նավը մեկ այլ նավի հետ բախման հետևանքով այրվում է Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական ափից 510 կմ հեռավորության վրա, դեպքի վայր են մեկնել փրկարարները, հայտնում է РИА Новости-ն:
Chin Chun-ի վրա գտնվում է 52 մարդ և դեռ հայտնի չէ, թե արդյոք նրանցից որևէ մեկը տուժել է:
Ինչ վերաբերում է մյուս նավին, ապա դրա վերաբերյալ տեղեկություններ չկան:
Նավերի բախումը տեղի է ունեցել Միյակո քաղաքի արևելքում: