26/10/2016 12:43
Նախագահը մասնակցել է Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
25 երկրից ժամանած ոսկերչության և թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակների հետ միասին համաժողովին մասնակցել է ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին: