27/10/2016 20:04
WWF. Վերջին 40 տարում կենդանիների թիվը 60 տոկոսով կրճատվել է
Կաթնասունների, թռչունների, ձկների, երկկենցաղների և սողունների բնակույթը 1970 թվականից կրճատվել է գործնականում 60 տոկոսով: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունն, այս մասին ասված է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի զեկույցում:
Հիմնադրամը, Լոնդոնի Կենդանաբանական ընկերության հետ համատեղ, հաշվարկում է այն ինդեքսը, որն արտահայտում է տարատեսակ կենդանիների թվաքանակը: 1970-ից մինչև 2012 թվականը ինդեքսը նվազել է 58 տոկոսով:
Հիմնադրամում վստահ են, որ մինչև 2020 թվականն ինդեքսը 1970 թվականի համեմատ կնվազի 67 տոկոսով:
WWF-ում կենդանիների բնակույթի կրճատումը բացատրում են մարդու գործունեությամբ: Մարդիկ ավելի ու ավելի շատ տարածք են գրավում ֆերմաների գործունեության և քաղաքներ կառուցելու համար:
Կենդանիների բնաջնջվելու պատճառ է դառնում շրջակա միջավայրի աղտոտումը, կլիմայի փոփոխությունը, որսը, նաև մարդու կողմից տվյալ տեղանքին ոչ բնորոշ բույսերի ու կենդանիների ներմուծումը միջավայր: