27/10/2016 19:06
Ասադը երեք ամսով երկարացրել է համընդհանուր համաներման մասին հրամանագիրը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեք ամսով երկարացրել է համընդհանուր համաներման մասին իր՝ հուլիսի 28-ի հրամանագրի գործողությունը, հայտնում է ТАСС-ը:
SANA լրատվական գործակալության կողմից փոխանցված հրամանագրի տեքստում ընդգծվում է, որ բոլոր նրանք, ովքեր զենք են վերցրել իրենց ձեռքը կամ այն պահում են այս կամ այն պատճառով, պետք Է երեք ամսվա ընթացքում հանձնվեն և իրենց ունեցած զենքը հանձնեն դատական իշխանություններին կամ օրինական ցանկացած այլ մարմնի:
Համաներման մասին հրամանագիրը վերաբերում Է նաև դասալիքներին, որոնք խախտել են օրենքը և խուսափել զինվորական ծառայությունից: Նրանք պետք է մեղայականով ներկայանան համապատասխան մարմիններ:
Պատժից ազատվում են նաև նրանք, ովքեր կամավոր կարձակեն իրենց կողմից առևանգված մարդկանց: