27/10/2016 15:35
Թևան Պողոսյանը վստահ չէ, որ Բելառուսը կիրականացնի ստանձնած պարտավորությունները (Տեսանյութ)
Խորհրդարանում 2016 թ. փետրվարի 19-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և Բելառուսի կառավարության միջև «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագորակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ընդգծեց, որ համաձայնագրի իրականացման ընթացքում երկու երկրներն էլ շարժվելու են ՄԱԿ-ի «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի սկզբունքով, համաձայն որի՝ կողմերը պարտավորվում են առանց մեկը մյուսի համաձայնության երրորդ երկրներ չարտահանել միմյանց փոխանցվող նյութերն ու սարքավորումները:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հավանություն չտվեց համաձայնագրին՝ պնդելով, որ ինքը դեմ է քվեարկելու Բելառուսի հանդեպ չունեցած վստահության պակասի պատճառով:
«Վստահություն չունեմ, որ գործընթացի գաղտնիությունը կպահպանվի: Մինչև հիմա ՀԱՊԿ-ից ստանձնած ո՞ր մի կետն է Բելառուսը իրականացրել, որ վստահ լինեմ հաջորդն էլ կիրականացնի: Կներեք, բայց սա վստահության մեծ խնդիր է ինձ համար»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: