Հայաստանն Արցախին 3 միլիարդ 303 միլիոն դրամի վարկ կտրամադրի
27/10/2016 16:01

Հայաստանն Արցախին 3 միլիարդ 303 միլիոն դրամի վարկ կտրամադրի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը միջպետական վարկ տրամադրել:

«Որոշումը պայմանավորված է ԼՂՀ-ին ՀՀ պետական բյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ»,-կառավարության նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նշենք, որ ԼՂՀ-ին տրամադրվող բյուջետային վարկի գումարն, ըստ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման, կազմում է 47,266.9 մլն դրամ, սակայն նշված գումարը, ԼՂՀ վարչապետի գրության համաձայն, չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից տարեկան նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի  2016թ. պետական բյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 միլիարդ 303 միլիոն դրամով:

«Նախագծի ընդունմամբ պայմաններ կստեղծվի ԼՂՀ կառավարության կողմից բյուջետային ծախսերի սահուն կերպով իրականացման համար»,-նշեց Վ. Արամյանը:

Հայաստանն Արցախին 3 միլիարդ 303 միլիոն դրամի վարկ կտրամադրի