27/10/2016 12:17
Հայաստանը մոդեռնիզացնում է ԶՈւ զինանոցում եղած Տ-72 տանկերը
Հայաստանն իրականացնում է տանկերի մոդեռնիզացիայի ծրագիր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Տանկերի մոդեռնիզացիան մեզ համար առաջնահերթություն է: Գործընթացն իրականացվում է հայկական կողմի ջանքերով` մեր դաշնակիցների հետ համագործակցության շրջանակներում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ Զինված ուժերում առկա Տ-72 տանկերը մոդեռնիզացվելու են` հասցվելով աշխարհում գոյություն ունեցող բարձրագույն մակարդակի: