27/10/2016 14:58
Հայաստանի վարչապետը ռուսական ОГК-2 ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է դարձել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական ОГК-2 ընկերության (Մեծածախ էներգաարտադրող ընկերություն) 0,009 բաժնետոմսերի սեփականատերն է դարձել, հաղորդում է «Ֆինամը»:
Կ.Կարապետյանը հանդիսանում է ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
Բաժնետոմսեր տրամադրելու մասին որոշումը կայացվել է դեռ 2016-ի հունիսին՝ որպես 2015-ին կատարած աշխատանքի պարգևատրում:
Մինչ այդ Կ.Կարապետյանը ընկերության բաժնետոմսերի սեփականատեր չի եղել, և նրա մասնաբաժինը ընկերությունում փոխվել է հոկտեմբերի 26-ին:
Կ.Կարապետյանը նաև ТГК-1 և «Мосэнерго» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է: Դրանք «Газпром энергохолдинг»-ի մաս են համարվում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ դեկտեմբերի 21-ին «ТГК-1» ընկերության տնօրենների խորհրդի նոր կազմ է ընտրվելու, քանի որ Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, ըստ Հայաստանի Սահմանդրության, չի կարող միաժամանակ պաշտոն զբաղեցնել մասնավոր ընկերությունում:
«ТГК-1» ընկերությունը 53 էլեկտրակայան է միավորում Սանկտ Պետերբուրգում, Կարելիայում, Լենինգրադի և Մուրմանսկի մարզերում: