27/10/2016 20:20
Հնդկաստանը պակիստանցի դիվանագետին լրտեսության մեջ է մեղադրել
Հնդկաստանը Պակիստանի Բարձրագույն հանձնաժողովի անդամին մեղադրել է լրտեսության մեջ ու պահանջել, որ դիվանագետը լքի երկիրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դիվանագետը բերման է ենթարկվել հարցաքննության նպատակով, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու շնորհիվ:
Հնդկական հրատարակությունների տեղեկությունների համաձայն` Ռաջաստան նահանգում երկու մարդ ձերբակալվել է պակիստանցի դիվանագետին պաշտպանությանը վերաբերող տեղեկություններ փոխանցելու կասկածանքով:
Պակիստանը դեռևս չի մեկնաբանել իր դիվանագետին ուղղված մեղադրանքները: