27/10/2016 16:22
Հռոմի Պապն աղոթել է Իտալիայի կենտրոնում երկրաշարժից տուժած բնակիչների համար
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն աղոթում է Իտալիայի կենտրոնական շրջանների բնակիչների համար, որոնք տուժել են նախօրեին տեղի ունեցած երկրաշարժից, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես աղոթում եմ նրանց համար, ովքեր տուժել են Կենտրոնական Իտալիայում նոր երկրաշարժից»,– գրել է քահանայնապետը Twitter–ում։
5.4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է չորեքշաբթի ժամը 19:11-ին, էպիկենտրոնը գտնվել է Մաչերատայի նահանգում (Մարկե շրջան), 9 կմ խորության վրա: Ժամը 21:18-ին երկրորդ ցնցումն է գրանցվել, այս անգամ՝ 5.9 մագնիդուտով: Այս ցնցումը զգացել են երկրի մեծ մասի բնակիչները: Կեսգիշերին մոտ 4.6 մագնիտուդով երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, առավոտյան կողմ ավելի քան 4.0 մագնիտուդով ևս երկու ցնցում է գրանցվել: