27/10/2016 11:42
Հոկտեմբերի 27-ը պատվեր էր դրսից. Մանվել Գրիգորյան
ՀՀ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը վստահ է, որ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի իրադարձությունը դրսից պատվեր է եղել:
«Սպանությունը բացահայտված է: Հայի ձեռով թշնամիների ծրագրերն իրականացվեցին: Վազգենին ֆիզիկապես սպանեցին. որպես մարդ չէին կարող սպանել», - Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Վերջինս նշեց, որ այս միջադեպը ձեռնտու էր թշնամուն՝ Հայաստանի անկախությանը հարված հասցնելու համար: Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ դատավարության ժամանակ հայտնի է դարձել, որ մեղադրվողները դրսում են պատրաստվել, հետևաբար մեծ է հավանականությունը, որ դա պատվեր էր հենց դրսից: