27/10/2016 11:15
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներն ու զոհվածների ընտանիքները դրամական օժանդակություն կստանան
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 10 մլն դրամ հատկացնել:
Գումարը տրամադրվում է հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժած անձանց օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
«Ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրիվի 1 միլիոն 500 հազար դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ», - կառավարության նիստին հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում և Ռուսաստանում հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ կհատկացվի:
«Նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին կտրամադրվի 100 հազար դրամ», - նշեց նախարարը: