27/10/2016 21:24
Վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին չի քննարկվել. Շարմազանով
Հանրապետական կուսակցության այսօրվա նիստում քննարկվել է կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, կուսակցությունում սպասվող փոփոխություններ, ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, համանախագահների տարաշրջանային այցը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կուսակցության այսօրվա նիստում չի քննարկվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին, ինչպես նաև նրան կուսակցության փոխնախագահ նշանակելու մասին հարցը: Գոնե այսօր նման հարց չենք քննարկել, երբ որ ժամանակը գա, կքննարկենք», -Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Էդուարդ Շարմազանովը: