27/10/2016 13:22
Ամբողջ դահլիճն առաջին պահին մտածեց, որ ինչ-որ հումոր են անում. Գալուստ Սահակյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում վերհիշելով 1999 թ-ի հոկտեմբեր 27-ի իրադարձությունները՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ սկզբում իրենց թվացել է, որ ինչ-որ մեկը հումոր է անում:
«Հետաքրքիրն անա էր, որ ամբողջ դահլիճն առաջին պահին մտածեց, որ ինչ-որ հումոր են անում. մի քանի րոպե հետո եղավ այն, ինչի մասին գիտեք», - ասաց նա:
Դիտարկմանն՝ ինչո՞ւ ոճրագործությունը չբացահայտվեց՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ դրա բոլոր մասնակցիները կալանավորված են: Նա ընդգծեց, որ վստահ է՝ ոճրագործները դրսից են հանձնարարություն ունեցել:
«Չեմ կարծում, որ հայերի միջից նման բան հնարավոր է անել», - ասաց նա: