27/10/2016 17:25
Սարկոզին նախագահի ընտրություններում կքվեարկի Օլանդի օգտին
Ֆրանսիայի նախկի նախագահ, պետության ղեկավարի թեկնածու Նիկոլա Սարկոզին կքվեարկի երկրի գործող առաջնորդ Ֆրասնուա Օլանդի օգտին, եթե վերջինս նախագահական ընտրություններում երկրորդ փուլ դուրս գա և մրցի «Ազգային ճակատի» թեկնածու Մարին Լե Պենի հետ։ Այս մասին Սարկոզին հայտարարել է BFMTV հեռուստաալիքի եթերում, հայտնում է РИА Новости-ն:
«Ես երբեք չեմ քվեարկել Ազգային ճակատի օգտին և ցանկություն չունեմ նման բան անել»,-ասել է Սարկոզին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կքվեարկի Օլանդի օգտին, Սարկոզին պատասխանել է՝ «այո, բայց ոչ ուրախությամբ»։
Ակնկալվում է, որ Օլանդը մինչև 2016թ․ վերջ կհայտարարի նախագահական ընտրություններում թեկնածությունը դնելու մասին։ Ֆրանսիայում պետության ղեկավարի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի գարնանը։