27/10/2016 11:56
Սեյրան Սարոյանը` Ծառուկյանի վերադարձի մասին. Սաղ խաղերը խաղացինք պրծանք` մնաց սարի սմբուլը
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը չի ցանկանում խոսել Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին քաղաքականություն, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց` «էսօր դրա օրը չի».
«Դրա օրը չի: Սաղ խաղերը խաղացինք պրծանք` մնաց սարի սմբուլը», - ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքականությունից հեռացած ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ նորից կբացի քաղաքականության «ծալված էջը»: