27/10/2016 11:33
Սուրիկ Խաչատրյան. Նեղացած չեմ ու կազմակերպելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրությունները
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ակտիվորեն շարունակելու է կուսակցական գործունեությունը:
«Որպես տարածքային կազմակերպության պատասխանատու՝ կազմակերպելու եմ 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունները», - այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ս.Խաչատրյանը:
«Ընտրությունն ինքս եմ կազմակերպելու, ոչ մի խնդիր չկա: Ես ինքս Հանրապետական եմ, որևէ մեկից նեղացած չեմ, ժամանակը կգա, ես կսկսեմ ընտրությունը կազմակերպել», - ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Նա ընդգծեց` իրեն ոչ ոք պաշտոնանկ չի արել:
«Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար եմ հրաժարական տվել», - ասաց Սյունիքի նախկին մարզպետը: