27/10/2016 11:54
Հոկտեմբերի 27-ը ներսի պատվեր էր. Ստեփան Դեմիրճյան
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը վստահ է՝ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ը ներսի պատվեր էր: Նման կարծիք նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում:
«Սա ծանրագույն հարված էր մեր պետականությանը: Եթե այս ամենը չլիներ, հիմա մենք միանգամայն ուրիշ երկրում կապրեինք: Այս ոճրագործությունը ներսի ստահակների կողմից է կատարվել և ամեն ինչ արվել է այն կոծկելու համար: Ոչինչ բացահայտելու ցանկություն չի եղել», - ասաց նա:
Ս. Դեմիրճյանի խոսքով՝ հոկտեմբերի 27-ի ծանր հետևանքները զգալի են առ այսօր ու դեռևս մնում են չբացահատված: