27/10/2016 20:32
Նոր ռեկորդ. բեյս ջամփեր Վալերի Ռոզովը թռել է 7700 մետր բարձրությունից (Տեսանյութ)
Ռուս լեռնագնաց և բեյս ջամփեր Վալերի Ռոզովը թռել է 7700 մետր բարձրությունից Հիմալայան Չո Օյո լեռան վրայից՝սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ, հայտնում է NTD.ru-ն:
Սա աշխարհում բարձրությամբ 6-րդ լեռն է: Նա իր նպատակին հասել է` լինելով հատուկ արշավախմբի կազմում: Լեռնագնացը ստիպված է եղել առաջին փորձը բաց թողնել չափազանց առատ ձյան պատճառով: Լեռնագնացին ուղղակի չի հաջողվել հասնել ցանկալի կետին:
Ռոզովը լեռան վրայից թռել է հատուկ թևավոր կոստյումով: