27/10/2016 13:39
Տրանսպորտի նախարարն իրատեսական է համարում 10 հազար դրամանոց ավիատոմսով դեպի Մոսկվա ուղևորափոխադրումների իրականացումը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իրատեսական է համարում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանից 10 հազար դրամանոց ավիատոմսով դեպի Մոսկվա ուղևորափոխադրումների իրականացումը:
«Նոյեմբերի վերջից կկազմակերպվեն թռիչքները, տոմսի արժեքը կսկսվի 10 հազար դրաﬕց: Այդ գինն իրատեսական եմ համարում», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահան Մարտիրոսյանը:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի լրատվական ծառայությունից:
Ավիաընկերության ավիատոմսերի արժեքները լինելու են սկսած 10 հազար դրամից: