27/10/2016 10:41
Գյուղատնտեսական պետական տեսչությունը կլուծարվի. Գյուղնախարարը տեղյակ չէր
Կառավարութայն այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել Գյուղատնտեսական պետական տեսչությունը լուծարելու մասին փաթեթ:
Գյուղնախարարին հետաքրքիր էր, թե լուծարելուց հետո ում կանցնի տեսչության լիազորութունները:
«Լուծարելու հետ կապված ու՞մ է անցնելու այդ գործառույթը, որովհետև ես տեղյակ չեմ ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում», - հարցրեց նախարարը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կոնկրետ տվյալ տեսչության դեպքում պետհամարանիշներ տրամադրելու գործառույթը կտրվի ոստիկանությունը, իսկ մյուս գործառույթները կվերացվեն:
Նա ընդգծեց, որ այն տեսչությունները, որոնց գործառույթները պետությանն ու բիզնեսին օգուտ չեն տալիս, կվերացվեն:
«Իմ մտքին կար, որ դա պետք է լուծարենք, ուղղակի տեղյակ չէի՝ ու՞ր է գնալու»,- արձագանքեց Իգնատի Առաքելյանը: