27/10/2016 10:50
Բիզնեսը ընդերքօգտագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունենում. Կարեն Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարեց ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ:
«Բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում», - ասաց Կ.Կարապետյանը:
Նա շեշտեց` դաշտը պետք է կարգավորել:
«Պետք է այդ դաշտը կարգավորենք և իրեն միայնակ չթողնենք այդ խնդիրները լուծելիս», - նշեց Կ.Կարապետյանը: