27/10/2016 10:22
Հոկտեմբերի 31-ից խորհրդարանական հանձնաժողովներում կմեկնարկեն պետբյուջեի նախագծի քննարկումները
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Կարևորում եմ, որ ոլորտների վերաբերյալ ներկայացումները ավելի շատ լինեն ծրագրային, բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից: Անհրաժեշտ է պատգամվորներին ու հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել սկզբունքներն ու մոտեցումները», - ասաց Կ.Կարապետյանը:
Նա բոլորին խնդրեց քննարկմանը մոտենալ ու պատրաստվել «մաքսիմալ ուշադիր»: