27/10/2016 12:14
Առաջին ընթերցմամբ ԱԺ-ն հավանություն տվեց ազատազրկվածների մասնագիտական կրթությունն ապահովելու նախագծին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 88 կողմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է մասնագիտական ուսուցման կազմակերպում այն անձանց համար, ովքեր ազատազրկված են եղել և ավարտել են պատժի կրումը:
Փաթեթի նպատակները քաղաքացու վերասոցիալականացումն ու վերաինտեգրումն ու կրկնահանցագործության կանխումն են: Պատիժը կրած քաղաքացիներին նախատեսվում է նաև այնպիսի արհեստներ սովորեցնել, որպեսզի քաղաքացին ինքը կարողանա հետագայում ապահովել իր զբաղվածությունը: