27/10/2016 18:51
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 168 կալանավորի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հինգշաբթի ներում է շնորհել 168 կալանավորի, որոնցից վեցը կին է, այս մասին ճեպազրույցում հայտնել է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն, փոխանցում է Sputnik-Georgia-ն:
Պետության ղեկավարը համաներման համապատասխան փաստաթուղթ Է հրատարակել, որն արդեն ուղարկված է պատիժների իրագործման և պրոբացիայի նախարարություն:
«Այսօր իսկ բանտից կազատվի 114 դատապարտյալ, որոնցից չորսը կին է: Մնացած 54 դատապարտյալի նկատմամբ պատիժը մեղմացվել է տարբեր ձևերով»,- ասել Է Քորիձեն:
Համաներման հանձնաժողովը քննել է ընդամենը 1095 գործ, ինչից հետո համապատասխան առաջարկ է ներկայացրել նախագահին, նշել է նա: