27/10/2016 12:33
Սեյրան Օհանյանը պատրաստ կադր է և ցանկացած տեղում կարող է աշխատել. Մանվել Գրիգորյան
ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը վստահ է, որ եթե Սեյրան Օհանյանը ցանկանար քաղաքականությամբ զբաղվել, ապա վաղուց արդեն քաղաքական դաշտում կլիներ:
«Այսքան տարի ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Եթե ուզենար քաղաքականությամբ զբաղվեր, կզբաղվեր, բայց ինքը նախարար էր, ֆորմեն վրից չէր հանում, գնում էր դիրքեր», - այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք Սեյրան Օհանյանին ընդդիմադիր դաշտում՝ Մանվել Գրիգորյանը նշեց, որ ընդդիմությունը թշնամի չէ և ընդդիմադիր են լինում մտքին, այլ ոչ թե երկրին: Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ Սեյրան Օհանյանը պատրաստ կադր է և ցանկացած տեղում կարող է աշխատել:
«Համ էլ մարդ է, թող մի քիչ հանգստանա, արդեն 27 տարի Հայաստանի Հանրապետությանն է ծառայում», - ասաց նա: