Պետք է բավական խիզախ վարչության պետեր ունենալ, որպեսզի մանր, բայց կարևոր խնդիրների մասին վարչապետը չխոսի. Աշոտ Խուրշուդյան

27/10/2016 14:19

Պետք է բավական խիզախ վարչության պետեր ունենալ, որպեսզի մանր, բայց կարևոր խնդիրների մասին վարչապետը չխոսի. Աշոտ Խուրշուդյան


Տնտեսագետ, մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով՝ Հայաստանն այն գրավիչ երկիրը չէ, որտեղ մարդիկ պարզապես գան և ներդրումներ անեն: Aysor.am-ի հետ հարցազրույցում նա, սակայն, նշեց, որ ցանկության դեպքում կառավարությունը կարող է լուրջ փոփոխություններ անել:

- Պարոն Խուրշուդյան, փորձագիտական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ կառավարության ծրագիրը կարճաժամկետ է: Հնարավո՞ր է նշված ժամկետներում առաջ քաշված խնդիրներին լուծում տալ:

Ծրագիրն ինքն ընդունում է, որ կարճաժամկետ է, իսկ այն, ինչը կարճաժամկետ չէ, ծրագրում առանձնացվում է երկարաժամկետ անելիքներրի շարքում: Տպավորություն կա, որ կառավարությունը ցանկանում է որոշ բաներ անել և անելու է, բայց ծրագրում չի հասցրել դրանց մասին գրել, դրա համար ինձ մոտ տպավորություն է, որ որոշ բաներ բավական հում են: Կառավարությունը ծրագրի նախաբանում գրել է, որ ոչ ստանդարտ լուծումներ են պետք. այսօրվա իրավիճակում դեռևս պատրաստ չի եղել այդ լուծումները ծրագրում գրել, բայց ընթացքում փորձելու է գտնել այդ լուծումները:

Պատմական փորձից ուղղակի գիտեմ, որ կարճ ժամանակում շատ բան է հնարավոր անել, պարզապես մեծ ցանկություն է պետք:

- Իսկ այդ ցանկությունն ու հատկապես քաղաքական կամքը տեսնո՞ւմ եք:

- Ցանկությունը բավական լուրջ արտահայտվել է, այդ հարցում մեղադրել չեմ կարող, հիմա սպասենք գործողություններին: Կառավարության ծրագիրը չտվեց գործողությունների այն մասշտաբները, ինչ ուղերձներով է տրվել: 

- Կադրային քաղաքականություն, թիմային աշխատանք:

- Կադրային քաղաքականությունը շատ հետաքրքիր էր, բավական պրոֆեսիոնալ մարդիկ փոխնախարարներ նշանակվեցին: Բայց այստեղ մի նուրբ հարց կա. վարչապետն ասում է բաներ, որ պետք է վարչության պետի մակարդակով այդ միտքը հնչի ու արվի: Միայն վերևից անելը բավարար չէ:

- Այսինքն, ներքևի օղակներում թերացումներ կա՞ն:

- Պետք է մեջտեղի օղակի մասին էլ շատ լուրջ մտածել: Որոշ պրոֆեսիոնալներ, որ վարչության պետից դարձան փոխնախարար, իրենց ովքե՞ր են փոխարինելու: Այդ միջին մակարդակն այս պահին ինձ ավելի շատ է հուզում, քանի որ նույն ծրագրում գրված է, որ ստանդարտ ձևերով լուծումների չենք կարող հասնել, դա նշանակում է, որ այս երկրի բյուրոկրատիան խնդիր չի լուծում: Պետք է բավական խիզախ վարչության պետեր ունենալ, որովետև այդ մանր, բայց շատ կարևոր խնդիրները, որոնց մասին վարչապետը հայտարարում է, պետք է վարչության պետի մակարդակով ինչ-որ մեկը խիզախի, հայտարարի և անի:

- Չանելու պատճառները որո՞նք են:

- Տարիների կուտակած պրակտիկան: Գրեթե 15 տարի բյուրոկրատական լճացման լուրջ համակարգ ենք ստեղծել, որտեղ, կարելի է ասել, «նախաձեռնությունը պատժվում է» սկզբունքով ենք կառավարել. կաթիլ-կաթիլ նման համակարգ ենք ձևավորել, և հիմա արագ թափահարելու ցանկությունը լսում ենք, բայց իրականությունը բոլորովին այլ է:

- Կառավարությունն իր առջև խնդիր է դրել ներդրումներն ավելացնելու ուղղությամբ. հստակ քայլեր արվո՞ւմ են:

- Հայաստանն այն գրավիչ երկիրը չէ, որ ներդրողներն իրենք իրենց գան, այդպես չի եղել և չի լինելու. պատճառները շատ-շատ են՝ դատական համակարգի խնդիր, քաղաքական կայունություն և այլն: Այդ պարագայում անհատական բանակցություններն ու կապերն են  դառնում ներդրում բերելու միջոցը:

Ես այն եմ հասկացել, որ վարչապետը պատրաստվում է իր անհատական հարաբերություններն օգտագործելով մարդկանց համոզել և բերել Հայաստան: 

- Իսկ դա կարո՞ղ է երկար կյանք ունենալ:

- Նայած, թե ինչ ներդրող է: Նույն այդ կապով կարող է շատ լուրջ բիզնեսով զբաղվող ներդրող գալ ու դրական արդյունք տալ: Ամեն ինչ կախված է տվյալ ներդրողի բիզնես որակներից: Հենց Բիլ Գեյթսին անհատական կապերով կարողացան Իռլանդիա բերել, դրանից միայն երկիրը կարող է շահել:

- Կառավարության ծրագրի ներկայացումից առաջ քննարկվեց ու ընդունվեց Հարկային նոր օրենսգիրքը: Հակասություններ չկա՞ն հարկային քաղաքականության և տնտեսական քաղաքականության միջև:

- Հակասությունները լուծելի են, հարցն այն է, թե ինչպես կլուծեն: Հարկային և մաքսային աշխատանքի մի ամբողջ մոտեցում փորձում են փոխել: Հարկային օրենսգիրքը փոխեցին, որովհետև նախկին հարկային օրենսգիրքն այնքան էր կարկատան եղել, տվյալ պահի շահից ելնելով այնքան էին փոփոխության ենթարկել, որ անճանաչելի էր դարձել: Այսօր մեծ ցանկություն կա այլ կերպ աշխատելու, որ հարկայինը դառնա տնտեսական խթանիչ ուժ, այլ ոչ խանգարող ու «ռեկետ» անող: Ավելի շատ փոփոխության կարիք տեսնում եմ հարկային կառավարման համակարգում, քան՝ օրենդրությունում, օրենքն ընդամենը միջոց է:

- Նոր կառավարությունը ներդրումների խրախուսման և պաշտպանության ուղղությամբ մի շարք միջոցառումներ է նախատեսում: Ավելի կոնկրետ, 2017 թվականի ընթացքում նախատեսվում է ստեղծել ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության ներդրումային ֆոնդ: Օրենսդրական դաշտն ի՞նչ արտանություններ է տալիս ներդրողներին:

- Հայաստանում մենաշնորհային ներմուծման իրավիճակը ստեղծվել է այնպես, որ պարզապես ապրանքի գինը կամ քանակը բավարար չէ, որպեսզի ներմուծում անես: Ներմուծում անելիս պետք է շուկայում կարողանաս նաև մրցունակ լինել, միայն սահմանն անցնելը բավարար չէ, պետք է կարողանաս նաև Հայաստանում ներմուծածդ իրացնել, այդտեղ ավելի շատ խնդիրներ կան: Հայաստանում մենաշնորհները կայացել են և իրենց դեմ դժվար է մրցակցել, մենաշնորհներից մի քանիսը դեմպինգի հաշվին են ձևավորվել: Եթե մենք ուզում ենք Հայաստանում մենաշնորհային բիզնեսները չաշխատեն, ուրեմն հակամենաշնորհային օրենսդրությունը պետք է լիարժեք աշխատի: Այդտեղ մենք շատ մեծ թերացումներ ունենք, շուկայի, գնային վերլուծությունից սկսած պետք է ուսումնասիրել: Մեր մենաշնորհները շատ լուրջ հարկատուներ են, և նրանց դեմ դուրս գալն ավտոմատ ընկալվում է որպես բյուջեի եկամուտների պակաս: Շատերն, այսպես ասած, կարծրատիպ ունեն, որ մենաշնորհ ունեցող օլիգարխները հարկեր չեն վճարում, ուղիղ հակառակն է:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը

Տվյալ բաժնի վերջին նյութերը