27/10/2016 11:09
Կառավարության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է փոխել դրա գործունեության կարգը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ նախագահին առաջարկել 2007 թվականի հուլիսի 18-ի իր հրամանագրում փոփոխություններ կատարել:
Նշենք, որ այդ հրամանագրով սահմանավում էր կառավարության գործունեության կարգը:
«Կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է, որ նախապես կարող են նշված լինել որոշ հարցեր, որոնք զուտ տեխնիկական բնույթ են կրում՝ որպես զեկուցման ոչ ենթակա հարցեր», - ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ ցանկացած անգամ մեկ առարկության դեպքում հարցը կդառնա քննարկման առարկա:
«Հակառակ պարագայում, կդրվի քվեարկության և դրանով հարցի էությունը կսպառվի», - նշեց նա: