28/10/2016 15:59
«ԱԺ կանոնակարգով» եռամսյակը մեկ կառավարությունը ԱԺ-ին պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանք կներկայացնի
Ազգային ժողովը խորհրդարանական կառավարմանն անցում կատարելուց հետո կունենա մի շարք վերահսկողական գործառույթներ գործադիր իշխանության նկատմամբ, այսօր ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Սա կարտահայտվի հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր եռամսյակից հետո կառավարությունը պարտավորվում է տեղեկանք ներկայացնել Ազգային ժողովին պետբյուջեի կատարման ընթացի վերաբերյալ», - ասաց նա «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։