28/10/2016 15:07
Մեխանիզմներ կմշակվեն պատգամավորներին Ազգային ժողով բերելու համար
«ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը մշակելու է մեխանիզմներ պատգամավորներին Ազգային ժողով բերելու և խորհրդարանի աշխատանքներին մասնակից դարձնելու համար։ Այս մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Վերջինս ընդգծեց, որ խմբակցություններում գումարվող նիստերը կհամարվեն լեգիտիմ, եթե դրան ներկա լինեն խմբակցության անդամների կեսից ավելին։ Բացի այդ՝ քառօրյայի ժամանակ պատգամավորների մեկ քառորդի պահանջով կարող է անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի քննարկում։
Հովհաննես Սահակյանը նշեց, որ նոր կանոնակարգով բացի խմբակցություններից, մեծանալու է նաև մշտական հանձնաժողովների դերը, որոնք իրականացնելու են խորհրդարանական վերահսկողության գործառույթ։