28/10/2016 12:48
«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է հինգ տարով ազատել հարկերից «Նաիրիտ» գործարանը
ԲՀԿ խմբկացության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ կարևորեց «Նաիրիտի» վերագործարկման անհրաժեշտությունը։
«Մենք պարբերապար հանդիպումներ ենք ունեցել «Նաիրիտի» աշխատակցիների և տարբեր գործարարների հետ։ Խնդիրներին խորապես ծանոթ ենք։ Գնահատելով բոլոր ռիսկերն ու զրագացումները՝ մենք կողմ ենք, որ «Նաիրիտի» վերագործարկման համար հնարավոր նախադրյալներ ու պարարտ միջավայր ձևավորվի», - ասաց նա։
Որպես «Նաիրիտի» վերագործարկման հեռանկար՝ Վահե Էնֆիաջյանն առաջարկեց 5 տարով ազատել գործարանը հարկերից, որպեսզի այն կարողանա ամուր հիմքերի վրա կանգնել և գոյատևել։
«Օրենքի նախագիծն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում և պետք է բարձրացնել «Նաիրիտի» գրավչությունը ներդրողների համար», - ասաց նա։