28/10/2016 14:07
Դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին. ԱԱԾ (Տեսանյութ)
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Տեսանյութը տրամադրել է ԱԱԾ մամուլի կենտրոնը: