28/10/2016 13:37
Եթե քաղաքականություն թույլտվությամբ պիտի գան, ավելի լավ է չգան․ Վահրամ Բաղդասարյանը՝ Ծառուկյանի վերադարձի մասին
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համակարծիք չէ Գագիկ Ծառուկյանի այն մտքի հետ, որ քաղաքական դաշտում առկա քաղաքական գործիչները չեն կատարում իրենց գործառույթները, ուստի անհրաժեշտություն է առաջացել նրա վերադարձի համար։
«Ես այն կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչներն իրենց գործառույթները չեն իրականացնում, իսկ քաղաքական դաշտ գալը Ծառուկյանի խնդիրն է։ Ժողովուրդն է որոշում նրա վերադարձի կարիքը կա, թե՝ ոչ», - ասաց Վ․ Բաղդասարյանը։
Դիտարկմանը, թե արդյոք նման հայտարարություն անելուց առաջ Գագիկ Ծառուկյանը խորհրդակցել է ՀՀԿ-ի հետ՝ պատգամավորը նշեց․ «Որևէ հանդիպում չի եղել ոչ կուսակցության, ոչ էլ հանրապետության նախագահի հետ։ Եթե քաղաքականություն թույլտվությամբ պիտի գան, ավելի լավ է չգան»։
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն դեռևս Ծառուկյանի հետ հանդիպման առաջարկություն չի ստացել , եթե ստանա, ապա կընդունի այն։