28/10/2016 17:00
ԻՊ գրոհայինները մեկ շաբաթում ավելի քան 230 մարդու են մահապատժի ենթարկել
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման անդամները 232 մարդու են մահապատժի են ենթարկել Իրաքի Մոսուլ քաղաքում և նրա արվարձաններում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ին:
«Անցած չորեքշաբթի 232 խաղաղ բնակիչ է սպանվել: Նրանցից 190-ը Իրանի անվտանգության ուժերի նախկին ծառայողներ Էին»,- արևմտյան ԶԼՄ-ները մեջբերում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության մամուլի քարտուղար Ռավին Շամդասանիի խոսքը:
Մնացած 42-ն սպանվել են այն բանից հետո, երբ հրաժարվել են միանալ ԻՊ-ի շարքերին: