28/10/2016 15:28
Պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը
Պայթեցվել է Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը նահանգի Իրան-Թուրքիա գազատարում, հայտնում է РИА Новости-ն:
Պայթյունը տեղի է ունեցել Դողուբայազետ քաղաքի մերձակայքում՝ իրանական սահմանի մոտ։ Տուժածներ չկան։ Պայթյունի հետևանքով հրդեհ է առաջացել, որը հաջողվել է մարել։
Գազամատակարարումը դադարեցվել է։
Իշխանությունները չեն բացառում, որ պայթյունի հետևում կարող են կանգնած լինել «Քրդական աշխատավորական» կուսակցության անդամները։