28/10/2016 13:27
Վարչապետը դեռևս ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չի ներկայացրել․ Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ն նորանշանակ նախարարներից Հանրապետական կուսակցության շարքերն անդամագրվելու մասին դիմում չի ստացել։
«Եթե ցանկություն կունենան և կդիմեն այդ հարցով, մենք կքննարկենք և համապատասպան որոշում կկայացնենք։ Բայց առայժմ նման դիմում չենք ստացել», - ասաց նա։
Դիտարկմանը, թե ճիշտ են արդյոք մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շուտով կհամալրի ՀՀԿ շարքերը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետը դեռևս անդամագրություն դիմում չի ներկայացրել։