28/10/2016 18:45
Սիրիացի ապստամբները հարձակում են սկսել՝ փորձելով ճեղքել Հալեպի պաշարումը
Սիրիացի ապստամբներն ուրբաթ հարձակում են սկսել՝ նպատակ ունենալով ճեղքել կառավարական զորքերի կողմից Հալեպ քաղաքի արևելյան շրջանների պաշարումը, որոնք գտնվում են Դամասկոսի իշխանությունների հակառակորդների վերահսկողության ներքո, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով հակակառավարական կազմավորումների պաշտոնական ներկայացուցչին:
Հարձակմանը մասնակցում են «Ահրար աշ-Շամ» և «Ջեյշ ալ-Թաթհ» իսլամիստական խմբավորումները, որոնք օգտվում են Թուրքիայի աջակցությունից, նաև «Ջամաաթ-ուլ-Մուջահիդին»-ը:
Խռովարարների կողմից Հալեպի արևմտյան շրջանների գնդակոծման հետևանքով, որոնք վերահսկում են կառավարական ուժերը, զոհվել են 15-ից ավելի խաղաղ բնակիչ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է: